երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացու բողոքի հիման վրա ուսումնասիրություն է արվել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ)

Քաղաքացու բողոքի հիման վրա ուսումնասիրություն է արվել խանութում. ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք (լուսանկարներ)

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Էջմիածին քաղաքում գործունեություն ծավալող «Խաչատուր Հովհաննիսյան» Ա/Ձ–ին պատկանող խանութում։

Արդյունքում հայտնաբերել են մի քանի ապրանքանիշի ժամկետանց կետչուպներ, որոնք տեղում ոչնչացվել են։

Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, հայտնաբերվել է նաև թերի մակնաշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական:

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: