կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան

Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։  ՀՀ  կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և թոշակավորվել, և համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է։

Ժողովրդավարության ռազմավարության առումով քննարկում էինք, որ ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը։ Սա շատ կարևոր հանգամանք է և ունենք երկու գործնական խնդիր։ Առաջինը, որ իսկապես նրանք, ովքեր որակավորմանը չեն համապատասխանում, կազմակերպությունները «գերի» չընկնեն այդ կադրերի ձեռքում և երկրորդը՝  եթե համապատասխանում է որակավորման և աշխատունակության անհրաժեշտ չափանիշներին՝ մարդը թող աշխատի, դա լավ է և՛ իրեն, և՛ ընտանիքին, և՛ երկրին, և՛ բոլորին»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս գաղափարը նորամուծություն է և այն ներդրելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։

  • Կիսվել: