ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ո՞ր ոլորտի աշխատողներն են ամենից շատ օգտվել եկամտահարկի վերադարձի համակարգից

Ո՞ր ոլորտի աշխատողներն են ամենից շատ օգտվել եկամտահարկի վերադարձի համակարգից

ՀՀ–ում 2023 թ. 9 ամսում եկամտահարկի վերադարձի համակարգով 37.5 մլրդ դրամ է տրվել քաղաքացիներին։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այս տվյալը ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։

Նրա խոսքով` եկամտահարկի վերադարձի գումարային ծավալով առաջատարը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ Այդ ոլորտի աշխատողներին, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, վերադարձվել է 8.3 մլրդ դրամի եկամտահարկ, որն ընդհանուր 37.5 մլրդ դրամ ծավալի 22.3 տոկոսն է։

Եկամտահարկի վերադարձի համակարգից օգտվող հաջորդ խոշոր հատվածը պետական աշխատողներն են: Նրանք 2023 թ. 9 ամսում ստացել են 3 մլրդ դրամ, որն ընդհանուր ծավալի 8.21 տոկոսն է։

  • Կիսվել: