շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է պարենային զամբյուղի ամսական արժեքը 3,4 տոկոսով

Նվազագույն կենսաթոշակն այս պահին գերազանցում է պարենային զամբյուղի ամսական արժեքը 3,4 տոկոսով

2023 թ. 1-ին եռամսյակի պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 36,188 դրամ, 2-րդ եռամսյակի համար՝ 34,825 դրամ։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
1-ին կիսամյակի արդյունքով՝ նվազագույն կենսաթոշակը (36 000 դրամ) արդեն իսկ գերազանցում է պարենային զամբյուղի ամսական արժեքը 3,4 %-ով։
 
Այսինքն՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված արդյունքը, այն է՝ 2026 թ․ նվազագույն կենսաթոշակը հասցնել պարենային զամբյուղի ամսական արժեքին, ապահովված է 3 տարի շուտ։
 
Ի դեպ, եթե կենսաթոշակառուն հանդիսանա անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրով շահառու, ապա նվազագույն կենսաթոշակի 36 000 դրամին կգումարվի նաև 10 % հետվճար, որն այսօր միջինում կազմում է կենսաթոշակի/նպաստի 7.2 %-ը․ արդյունքում՝ ստացված նվազագույն կենսաթոշակը կավելանա 2 300 դրամով` կազմելով 38 300 դրամ, իսկ պարենային զամբյուղի հետ հարաբերակցությունը կկազմի շուրջ 110%։
 
Պարենային զամբյուղի արժեքի ցուցանիշները ներկայացված են Վիճակագրական կոմիտեի հրապարակումներում՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության։

  • Կիսվել: