հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսու­թյան տարեկան աճի կանխատեսվող տեմպը. ԿԲ

Նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսու­թյան տարեկան աճի կանխատեսվող տեմպը. ԿԲ

«Ընթացիկ եռամսյակում գնաճը դեռևս շարունակում է պահ­պանվել հարաբերականորեն ցածր մակարդակում: Կենտրոնա­կան բանկը գնահատում է, որ երկրորդ եռամսյակում արտաքին հատվածում կգրանցվի տնտեսության պատմականորեն ամենա­խոր անկումներից մեկը, ինչը գնանկումային ճնշումներ կառա­ջացնի ՀՀ տնտեսության համար»,- արձանագրել է ՀՀ ԿԲ-ն՝ օրերս հրապարակած Գնաճի հաշվետվության մեջ:

Ըստ ԿԲ-ի՝ ընթացիկ գնահատումների համաձայն՝ նշանակալիորեն նվազեցվել է ՀՀ տնտեսու­թյան տարեկան աճի կանխատեսվող տեմպը՝ 2020 թվականի համար նախորդ եռամսյակում կանխատեսած 0․7%-ից իջեցնելով մինչև -4.0%: «Այն պայմանա­վորված է ինչպես երկրորդ եռամսյա­կում տնտեսական ակտի­վության անկման խորացմամբ, այնպես էլ հետագայում վերա­կանգնման առավել դանդաղ տեմպերի սպասումներով: ԿԲ-ն գնահատում է, որ, պայմանա­վորված պահպանվող մեծ անորոշություններով, մասնավոր պա­հան­ջարկի վրա կզգաց­վեն լրացուցիչ բացասական ճնշումներ, ուստի որոշեց արձագանքել առավել մեծ չափով՝ վերաֆինանսա­վորման տոկոսադրույքը իջեցնելով 0.5 տոկոսային կետով: Արդյուն­­քում՝ գնաճը, առաջիկա ամիսներին ցածր մնալով նպա­տակային ցուցանիշից, միջնաժամկետ հատվածում աստիճանա­բար կկա­յունանա դրա շուրջ»,- նշված է հաշվետվության մեջ: Ըստ ԿԲ-ի՝ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում և ամբողջ տարվա ընթացքում կլինի խթանող:

  • Կիսվել: