կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է. Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր

Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է. Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը:

Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն (2017-2023) իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո:

  • Կիսվել: