Նորոգվում են Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի երկու հատվածները
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-75 /Մ-9/-Իսահակյան-/Մ-7/ (Գյումրի) ավտոճանապարհի 2 հատվածներում։ Առաջին 15.9կմ երկարությամբ հատվածում (կմ0+000-կմ15+900) այս պահին կատարվում են փոսային նորոգումներ, որոշ տեղամասերում կարվի ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, այնուհետև ճանապարհահատվածը կասֆալտապատվի։ Իսկ երկրորդ՝ մոտ 1.3կմ (կմ21+932-կմ23+250) հատվածում արդեն ավարտվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
Ընդհանուր 17.218կմ երկարությամբ նորոգվող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով՝ Թալինի տարածաշրջանով։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։



