հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում կառավարությունը կաջակցի Երևանի քաղաքապետարանին. Ավինյան

Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում կառավարությունը կաջակցի Երևանի քաղաքապետարանին. Ավինյան

Նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման հարցում Հայաստանի կառավարությունը աջակցություն կցուցաբերի Երեւանի քաղաքապետարանին ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։

Ավինյանը նշեց, որ այս հարցով բանակցություններ են տարվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որը համաձայնել է Հայաստանին 25 մլն եվրոյի վարկ տրամադրել՝ 100 ժամանակակից ավտոբուսների ձեռքբերման համար։

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ առաջարկությամբ արագացված կարգով արդեն անցկացվում է Երեւանի համար 12մ երկարությամբ, ցածր հարթակով, սահմանափակ կարողությամբ մարդկանց համար հարմարեցված 100 ավտոբուսների գնման տենդեր։

Փոխվարչապետը նշեց. «Այդ միջոցները կհատկացվեն նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում»:

 

 

  • Կիսվել: