ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք. Ֆինանսների փոխնախարար

Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք. Ֆինանսների փոխնախարար

Նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև պետական պարտքին՝ նշելով, որ դրամային արտահայտությամբ պարտքը նվազելու է, պարտքի 70 տոկոսն արտարժույթով է, իսկ դրամն արժևորվել է: «Եթե 2022-ի բյուջեն պլանավորելիս նախատեսում էինք ունենալ 4 տրլն 740 մլրդ դրամ պարտք, ապա 2023-ի ավարտին պլանավորում ենք ունենալ 4 տրլն 627 մլրդ դրամ պարտք»,-նշել է Հովհաննիսյանը:

Նա նշել է՝ դա չի նշանակում, որ նոր պարտքային միջոցներ չեն ներգրավվելու:

«Բնականաբար, մենք նոր պարտքային միջոցներ ներգրավելու ենք, քանի որ բազմաթիվ ծրագրեր ունենք՝ այդ թվում ենթակառուցվածքային, որոնք իրականացվում են արտաքին ֆինանսավորմամբ՝ այսինքն վարկային միջոցներով: Մենք նաև քաղաքականությունների բարելավման ուղղությամբ բյուջետային աջակցության վարկային ծրագրեր ենք իրականացնում: Եվ բնականաբար նոր պարտք վերցնելու ծրագրեր ունենք»,-եզրափակել էփոխնախարարը:

  • Կիսվել: