չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Նոր որոշում. Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Կառավարությունն իր այսօրվա նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում:

Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի և անձրևների համեմատաբար առատության պայմաններում (ապրիլ և մայիս ամիսներին) գետերի սնման գործում գլխավոր դերը պատկանում է հալոցքին և անձրևաջրերին: Գարնանային ինտենսիվ տեղումների դեպքում հնարավոր էվարարումների հավանականություն:

Այս որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններին, որից շուրջ 50 հազարը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

  • Կիսվել: