ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նոր որոշում. Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքից

Նոր որոշում. Համահայկական ամառային 8-րդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի պետական տուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով Երևանում կայանալիք համահայկական ամառային ութերորդ խաղերի մասնակիցները կազատվեն մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի վճարումից:

Շահագրգիռ մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ դիտարկվում է շուրջ 4000 օտարերկրյա քաղաքացիների մասնակցություն՝ համահայկական ամառային ութերորդ խաղերին:

Նախնական գնահատմամբ մասնակիցներից շուրջ 200-ի դեպքում հնարավոր է վիզա ստանալու անհրաժեշտություն լինի:

Տվյալ պարագայում մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով ՀՀ այցելության մուտքի անվճար արտոնագիր տրամադրելու դեպքում կիրառված արտոնության ընդհանուր գումարը կարող է կազմել շուրջ 600.000 ՀՀ դրամ:

Ուստի, պետական բյուջեի ծախսերում սպասվելիք փոփոխությունների սահմանաչափի մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր կլինի ներկայացնել միջոցառման ավարտից հետո:

  • Կիսվել: