երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեծ այգին պատրաստ կլինի մայիսի 8-ին. քաղաքապետարան

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող մեծ այգին պատրաստ կլինի մայիսի 8-ին. քաղաքապետարան

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շատրվանների կառուցման եւ տարածքի  բարեկարգման աշխատանքները կատարված են 98 տոկոսով: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության եւ բարեկարգման վարչության  պետ Տիգրան Գեղամյանը:

«Սալիկապատման, էլեկտրականության անցկացման, շատրվանների կառուցման, երեսպատման եւ հատակի բազալտե քարերի երեսպատման աշխատանքներն ավարտված են: Նստարանների կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Նախատեսված է աշխատանքներն ավարտել  ապրիլի 1-ին տասնօրյակում.,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկի փողոցի միջնամասում (7-րդ եւ 5-րդ զանգվածների միջեւ) գտնվող այգու կառուցմանը, Տիգրան Գեղամյանն ասաց. «Աշխատանքները կատարված են 55 տոկոսով: Բետոնապատման աշխատանքները կատարված են 70 տոկոսով: Ներկայումս կատարվում են բազալտի երեսպատման եզրաքարերի տեղադրման աշխատանքներ, իրականացվում են ոռոգման ցանցի անցկացման նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ շների զբոսանքի համար առանձնացված տարածքի սահմանազատման եւ բետոնացման աշխատանքներ: Պոմպի կառուցման համար շինարարական աշխատանքները կատարված են մոտ 90 տոկոսով: Պայմանագրով այգու կառուցման ավարտը նախատեսված է մայիսի 8-ին: Կանխատեսում ենք, որ ժամկետում շինարարությունը կավարտվի, մեծ թափով ընթանում է շինարարությունը»:

  • Կիսվել: