շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր մեքենաների ներկրումից բյուջե ստացված մուտքերը կրճատվել են․ Ա․ Պետրոսյան

Նոր մեքենաների ներկրումից բյուջե ստացված մուտքերը կրճատվել են․ Ա․ Պետրոսյան

Նոր մեքենաների ներկրումից ստացված մուտքերը կրճատվել են, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի բյուջեի վրա։ Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչնների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։

Նա պարզաբանեց, որ վերջին 3 տարում ամեն տարի Հայաստան է ներկրվել 2000-2500 նոր ավտոմեքենա, իսկ այս տարի ցուցանիշը նվազել է Ռուսաստանում արտադրության բացակայության եւ այդ երկրից ներկրման բացակայության պատճառով։

«Սակայն Հայաստանում պահանջարկը կա եւ հնարավորության դեպքում դիլերները կներկրեին։ Այժմ դեֆիցիտը փորձում են փոխհատուցել այլ շուկաներից էլեկտրական մեքենաներ ներկրելով», – հավելել է Պետրոսյանը։

Հայաստանում վրացական համարներով մեքենաների քանակի ավելացումն, ըստ փորձագետի, կարող է  կապված լինել վրացական կողմի մաքսազերծման պահանջների մեղմացման եւ երկրոդային շուկայում որակյալ մեքենաների պակասի հետ։

  • Կիսվել: