շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանմանում են պարտականություններ. տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ

Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանմանում են պարտականություններ. տեղի են ունեցել օրենսդրական փոփոխություններ

Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները:

Առաջին խմբին վերապահվող լիազորությունները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Իսկ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանմանում են պարտականություններ, որոնք վերաբերում են շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, սեփականատերերի անունից կառավարման մարմին ձևավորելուն և շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի օտարման առանձնահակտություններին: Կառուցապատողը կունենա նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո շենքի փաստաթղթերը կառավարման մարմնին փոխանցելու պարտավորություն:

Օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում փաստաթղթերը չփոխանցելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն:

 

  • Կիսվել: