երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նոր երկաթուղային նախագիծ, էլեկտրահաղորդման գիծ. ինչ համատեղ պլաններ ունեն ՀՀ-ն ու Վրաստանը

Նոր երկաթուղային նախագիծ, էլեկտրահաղորդման գիծ. ինչ համատեղ պլաններ ունեն ՀՀ-ն ու Վրաստանը

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021-ի 10 ամիսների ընթացքում կազմել է 555 մլն ԱՄՆ դոլար, ինչը 8 տոկոսով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից:

Ինչպես նշել է վրացի նախարարը՝ Հայաստանը գտնվում է Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների ցանկի 7-րդ հորիզոնականում:

«Մեր երկրների միջև բավական դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ են։ Բացի առևտրից՝ իրականացվում են նաև տրանսպորտային և էներգետիկ նախագծեր»,-ասել է նա:

Կողմերն անդրադարձել են Երևանի եւ Թբիլիսիի միջեւ նոր երկաթուղային նախագծին, ինչպես նաև վրացական «Քսանի-500» ենթակայանից մինչև «Հրազդանի ՋԷԿ» 400 կՎ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

Երկաթուղու շինարարությունը, ըստ Տուրնավայի, կսկսվի մոտ ապագայում:

  • Կիսվել: