երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել

Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր աշխատակազմում կադրային նոր նշանակում է արել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը՝

  1. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանին նշանակել Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում՝ ազատելով նրան Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնից։
  2. Աշոտ Ֆելիքսի Փիրումյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

  • Կիսվել: