երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Վրաստան

Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին գործուղում է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին գործուղում է Վրաստան։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
 
«Անահիտ Ավանեսյանին հուլիսի 17-18-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)`առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,– ասված է փաստաթղթում:
Նախարարը վերադառնալուց հետո պետք է գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն ներկայացնի եռօրյա ժամկետում։

  • Կիսվել: