չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ներքնակներ արտադրող «Ալֆառենեսանս» ընկերությունը եւս 2.69 մլրդ դրամի ներդրում կանի. եղած հումքը սպառվել է

Ներքնակներ արտադրող «Ալֆառենեսանս» ընկերությունը եւս 2.69 մլրդ դրամի ներդրում կանի. եղած հումքը սպառվել է

Կառավարություն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում փոփոխություւն կատարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման մեջ:

«ԱԼՖԱՌԵՆԵՍԱՆՍ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ներքնակների արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքը  իրացնել ՀՀ տարածքում։

Արտադրությունն իրականացվում է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։

Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1.027 մլրդ դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

Ինչպես նաև, հաշվի առնելով, որ ցանկում ներկայացված ապրանքների խմբաքանակը ամբողջությամբ սպառվել է՝ անհրաժեշտություն է առաջացել նաև ավելացնել ապրանքատեսակների քանակը և արժեքը:

Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի է  2․69 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 161․5 մլն դրամ։

  • Կիսվել: