չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ցանկապատը քաշած, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում. Փաշինյանը` Ներքին Հանդում խոսեց սահմանազատումից

Ցանկապատը քաշած, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում. Փաշինյանը` Ներքին Հանդում խոսեց սահմանազատումից

Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։

Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է։ Փաշինյանի հարցին, թե որն է ամենակարեւոր հարցը գյուղում, գյուղացիները ասել են, որ տանիքների խնդիրն է, Փաշինյանն էլ խոստացել է, որ այն կլուծվի առաջիկայում։
 
Փաշինյանը նաեւ խոսել է սահմանազատումից եւ ասել, որ Ներքին Հանդում եւս պետք է սահմանազատում արվի: Նա նաեւ բնակիչներին ցուցադրել է Ոսկեպարում սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը:
 
«Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետեւ լուծումը էդ ա, ժողովուրդ»,-ասաց նա` բնակիչների հետ զրույցում:

Նշենք, որ բնակիչներից եւ ոչ մեկը չխոսեց անվտանգային խնդիրներից, երբ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանցիներով:

2022 թ. սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո Ներքին Հանդից տարածքներ են անցել թշնամուն: Ներքին Հանդը զրկված է խմելու ջրից, բոլոր խոտհարքներից, արոտավայրերից ու վարելահողերից: Գյուղի գերեզմանոցն ու եկեղեցին նույնպես թշնամու անմիջական նշանառության  տակ են, գյուղացիները չեն կարողանում այցելել այնտեղ:

 Անվտանգային այս խնդիրների մասին բազմիցս խոսել է նաեւ «Թաթոյան» հիմնադրամը` պատրաստելով զեկույցներ գյուղի վիճակի վերաբերյալ:

 

  • Կիսվել: