երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվեց 2000 դրամ

Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվեց 2000 դրամ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14000 դրամ պետական տուրքը նվազեցնել,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2000 դրամ տուրքն առհասարակ հանել:

Նախագծի երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքը սահմանել 2000 դրամ՝ նախնական նախատեսվածի՝ 9000-ի փոխարեն:

2019 թ. տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել էր ներկրման տուրքի չափ՝ մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ:

  • Կիսվել: