Ներդրումային ծրագրով հիմնվել է 200 հա նշի այգի՝ իր ջրավազանով
Այցելեցի «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգի: Ասյ մասին գրել է ՀՀ վարչապետը․
«Ներդրումային ծրագրով հիմնվել է 200 հա այգի՝ իր ջրավազանով։
Ծրագիրն իրականացվել է Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման շրջանակում»,- գրել է նա: