ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներդրողները ցանկանում են ներդրումներ կատարել, ինչը խոսում է մեր տնտեսության հանդեպ վստահության մասին

Ներդրողները ցանկանում են ներդրումներ կատարել, ինչը խոսում է մեր տնտեսության հանդեպ վստահության մասին

Ներդրումների աջակցման կենտրոնը ՓՄՁ սուբյեկտներից 11 հայտ է ստացել հակաճգնաժամային միջոցառումների 3 փաթեթի շրջանակներում։ Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ներկայացված հայտերն բովանդակությամբ համապատասխանում են կառավարության սահմանած չափանիշներին։

Նախարարը նշել է, որ հայտերի քանակը կավելանա՝ հաշվի առնելով Զանգերի կենտրոն ստացված զանգերի քանակը, որոնք երեկվա դրությամբ  եղել են 200-ից ավելի։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ տեղեկացրել է, որ ագրոբիզնեսի սուբյեկտների համար նախատեսված հակաճգնաժամային միջոցառումների 2 փաթեթի շրջանակներում ստացվել է 100-ից ավելի հայտ: Ըստ նրա, բանկերից մեկն արդեն սկսել է վարկավորման ակտիվ գործընթացը։

ԿԲ նախագահը  հայտնել է խաղողագործության ոլորտում խոշոր նախագծի մասին։  Ըստ նրա՝ ներդրողը ցանկանում է խոշոր ներդրումներ կատարել, ինչը վկայում է բիզնեսի երկարաժամկետ պլանավորման եւ մեր տնտեսության հանդեպ վստահության մասին։

 

  • Կիսվել: