հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

Հայաստանի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով 2023թ․-ին կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։ Տվյալները հրապարակվել են ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում։

Նշվում  է, որ 2023թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. 849 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 863 հազ. 304 ՀՀ դրամի համեմատ։

  • Կիսվել: