չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Նախորդ տարի ՄԻՊ գրասենյակի բյուջետային հատկացումները 25%-ով ավելի են եղել

Նախորդ տարի ՄԻՊ գրասենյակի բյուջետային հատկացումները 25%-ով ավելի են եղել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 2018 թվականի համեմատ  25%-ով ավելի են եղել։ Այս ամսին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին 2019 թվականի պետական բյուջեից հատկացվել է 513 մլն դրամ գումար։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք ՄԻՊ-ի կողմից կառավարվում են: Այդ հատկացումների համար 2019-ին նախատեսված միջոցներն ավելի են եղել՝ մոտ 25 տոկոսով, քան 2018-ին էր: Ընդհանուր առմամբ փաստացի օգտագործվել է 513 մլն դրամ՝ նախորդ տարվա 400 մլն դրամի փոխարեն»,- ընդգծեց Ջանջուղազյանը։

Նշվեց նաև, որ այդ միջոցներն օգտագործվել են այն բյուջետային ծրագրերի և միջոցառումների համար, որոնց շրջանակում նախատեսված է եղել ՄԻՊ-ի կողմից միջոցառումների ֆինանսավորումը:

Երկու բյուջետային ծրագրում 14 միջոցառում է նախատեսված եղել ՄԻՊ-ի կողմից:

  • Կիսվել: