կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախկին հանդիպումներին ոչ մի կոմպրոմիսային տարբերակի չենք գնացել․ ձկնարդյունաբերողները վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպում կունենան

Նախկին հանդիպումներին ոչ մի կոմպրոմիսային տարբերակի չենք գնացել․ ձկնարդյունաբերողները վարչապետի կամ փոխվարչապետի հետ հանդիպում կունենան

Ձկնարդյունաբերողները դադարեցրեցին ակցիան։ Նրանք վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության բաժնի պետ Համլետ Նազարյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվել էին, որ առաձին հանդիպում կունենան վարչապետի, փոխվարչապետի կամ աշխատակամզի ղեկավարի հետ։

«Ասացին՝ ձեզ տեղյակ կպահենք հանդիպման ժամի, օրվա մասին, այսօր հնարավոր չէ հանդիպում կազմակերպել, օր ու ժամ կասեն, էտ ժամանակ կգանք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ նախկին քննարկումներն իրենց չեն գոհացրել, քանի որ դրանք ոչ թե քննարկում են եղել, այլ իրազեկում։ «Ոչ մի կոմպրոմիսային տարբերակի չենք գնում»,-ասաց ձկնաբույծներից մեկը։ Մենք ասում ենք՝ այդ 500-ը փակեք, որ մեր փակելուց տարան լցվի, ասում են չէ՝ դուք փակեք, մենք էլ ընթացքում կփակենք, այսինքն՝ մեր փակելուց ոչ մի օգուտ չի լիելու»,-ասաց ձկնաբույծներից մեկը։

Ըստ նրա, եթե իրենք հրաժարվեն փակ համակարգի անցնելուց՝  3 մլն դրամ տուգանք կնշանակեն։

«Եթե համաձայնության չգանք՝ մեր ամեն ինչը 40 տոկոսով պակասելու է՝ թե՛ արտադրանք, թե՛ աշխատող,  թե՛ հարկեր, թե՛ վարկերի սպասարկում»,-ասաց նա։

  • Կիսվել: