ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախկին համակարգը կոռումպացված էր, իսկ այսօրվանը կառումպացված չէ, բայց դժվարությունները ավելի շատ են. Խաչատուր Սուքիասյան

Նախկին համակարգը կոռումպացված էր, իսկ այսօրվանը կառումպացված չէ, բայց դժվարությունները ավելի շատ են. Խաչատուր Սուքիասյան

Ներդրումների հետ կապված դեռևս ամեն ինչ հարթ չէ մեր երկրում: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և  եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Մենք կառավարության հաստատմանն ենք ներկայացրել ներդրումային քաղաքականության ռազմավարությունը և փորձում ենք էապես հեշտացնենք խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքը կառավարության ներսում: Մենք այսօր տեսնում ենք, որ բյուրոկրատիան դեռևս շատ-շատ է և խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք այդքան էլ քիչ չեն, բավականին շատ են, դժվարությամբ են անցնում բյուրոկրատիայի միջով»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ պետք է գնահատականն տրվի, թե բյուրոկրատիան որքան դեժվարություն է ստեղծել. և ինչքան ներդրում չի կատարվել:

«Մենք երկու տարի է ինչ ասում ենք, որ դժվարություն կա, նախկին կառավարման և այսօրվա կառավարման դեպքում, նախկինը կոռումպացված կառավարում էր ինչ-որ ձև համակարգ էր դարձել, այսօր կառումպացված չէ, դժվարությունները ավելի շատ են, քանի որ կոռումպացված չէ»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ տնտեսվարող սուբյեկտները որոնք դիմում են նամակներով, և երբ  տարբեր գերատեսչություններից նամակի պատասխան են ստանում, մի քանի իրավաբաններով, տնտեսվարողներով հավաքվում են  և այդպես էլ բովանդակությունը չեն հասկանում ինչ է գրված: Նա նաև նշեց, որ պատասխանների ժամկետները ուշանում են: Վահան Քերոբյանն արձագանքելով ասաց, որ աշխատում են, որ իրենց մոտից անիմաստ թղթերի քանակը, որքան հնարավոր է քիչ լինի:

  • Կիսվել: