չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախատեսվում է լիազորող նորմ սահմանել

Նախատեսվում է լիազորող նորմ սահմանել

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 16-ին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտնել է, որ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին» N 185-Ն որոշումն ընդունելու իրավական հիմքը սահմանող լիազորող նորմ նախատեսելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքն առաջարկվում է լրացնել նոր` 5.1 կետով` պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձեւավորման, վարման եւ ստուգման հարցերով լիազոր մարմնի սահմանումը:

Փաթեթը ստացել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 

  • Կիսվել: