ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախատեսվում է հիմնանորոգել Սպիտակ- Գյումրի, Պուշկինյան լեռնանցք և մի շարք այլ ճանապարհահատվածներ. հայտարարվել են մրցույթներ

Նախատեսվում է հիմնանորոգել Սպիտակ- Գյումրի, Պուշկինյան լեռնանցք և մի շարք այլ ճանապարհահատվածներ. հայտարարվել են մրցույթներ

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ՝ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/19Ն)՝

Մ-7, /Մ-3/ – Սպիտակ- Գյումրի – ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ47+100-կմ48+000 հատված
Հ-23, /Մ-3/ – Պուշկինյան լեռնանցք – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ13+400 հատված
Տ-1-44,/Մ-3/ (Ապարան) – Լուսագյուղ ավտոճանապարհի կմ0+000-կմ3+000 հատված
Տ-1-62,/Հ-4/ – Երնջաթափ – Շողակն ավտոճանապարհի կմ0+000-կմ3+400 հատված
Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ10+500-կմ11+400 հատված
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 28-ը։

 
 

  • Կիսվել: