կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում. Չինաստանի դեսպան

Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում. Չինաստանի դեսպան

Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Շատ շուտով մենք նախատեսում ենք երեք չվերթների բացում Չինաստանից Հայաստան։ Չվերթները կիրականացնի չինական հայտնի ավիաընկերությունը։ Կիրականացվեն Պեկին-Երեւան, Շանհայ-Երեւան եւ Գուանչժոու-Երեւան չվերթները։ Չվերթը կիրականացվի շատ կարճ տարանցմամբ երրորդ չինական քաղաքում, որի անունն առայժմ չեմ նշի։ Մենք չվերթների մասին կհայտարարենք առաջիկայում, դրանց փաստաթղթային իրականացման ընթացակարգն արդեն ավարտվում է։ Չվերթը հաստատ լինելու է այս տարի։ Հայ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ եմ տալիս տեսակոնտենտ նկարահանել չինարեն եւ պատրաստվել դրա տարածմանը Չինաստանում»,- ասել է դեսպանը։

  • Կիսվել: