երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում

Նախատեսվում է ավելացնել թվային ծառայություններ մատուցող օպերատորների թիվը բնակավայրերում

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ՝ հանրապետության շուրջ 75 բնակավայրերում ևս թվային ծառայություններ մատուցող  օպերատորների ցանկն ընդլայնելու համար: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

««Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 26-ի հերթական նիստում:

Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: