կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախապատրաստական դասընթաց` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար

Նախապատրաստական դասընթաց` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության տեսակներին, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկներին, քրեական վարույթների նախաձեռնմանը, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին ու ոլորտին առնչվող այլ հասկացություններին:

Մասնակիցները գործնական գիտելիքներ ձեռք կբերեն նաև ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր բաժիններում։

Դասընթացի տեսական և գործնական փուլերի ավարտից հետո կանցկացվի թեստավորում։ Թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կունենան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարբեր բաժիններում:

Դասընթացին կարող են մասնակցել իրավաբանի կամ տնտեսագետի մասնագիտությամբ բակալավրի որակավորում ունեցող (պետական կամ ՀՀ հավատարմագրված բուհերի), անգլերեն և ռուսերեն լեզուներին բավարար տիրապետող ՀՀ քաղաքացիները։

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմի պատճեններն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին` մինչև 2023 թվականի նոյեմբերի 10-ը:

Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով:

Փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում դիմորդները կանցնեն հարցազրույց, որի արդյունքում ընտրված դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում: Դասընթացի մեկնարկի մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 844 870 հեռախոսահամարով:

Մանրամասները հետևյալ հղումով

  • Կիսվել: