երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախագծի ընդունմամբ սահմանամերձ շուրջ 82 համայնքի և բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն

Նախագծի ընդունմամբ սահմանամերձ շուրջ 82 համայնքի և բնակավայրերի բնակիչներ կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող շուրջ 82 համայնքների եւ բնակավայրերի բնակիչներին շարունակել ստանալու փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի դիմաց, ինչպես նաեւ օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 10-ի նիստում:

Վերոնշյալ օրենքն ընդունվել է 2014 թվականին, օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է: Համաձայն գործող օրենքի` 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետն ավարտվում է: Նախագծով առաջարկվում է եւս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը: «Ակնհայտ է, որ սոցիալական աջակցության կարիք սահմանամերձ բնակավայրերը դեռեւս ունեն»,- նշել է հիմնական զեկուցողը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: