ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Նախ պետք է աջակցենք ջրհեղեղից տուժածների բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում. Փաշինյան

Նախ պետք է աջակցենք ջրհեղեղից տուժածների բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում. Փաշինյան

Մեր խնդիրն է, որ առաջին փուլով նախ օգնել, որ ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ բնակարանները վերադառնան, եւ մենք պետք է աջակցենք նրանց բնակարանների նորոգման եւ նվազագույն կահավորման հարցում: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկրորդը, պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ ել խոսել ենք, որ դրա համար մեր ուղենիշներից մեկը լինելու է այն ապրանքային մնացորդները եւ այն շրջանառությունը, որը մենք տեսնում ենք ՊԵԿ-ի համակարգերով:

Հաջորդը, որ էլի հրատապ է, ավտոմեքենաների հետ կապված խնդիրն է, որը էլի պետք է լուծենք: Ենթակառուցվածքների մասով, այս փուլում նախ ժամանակավոր կամուրջներով կլուծենք ավերված կամուրջների հարցը, իսկ երկարաժամկետում որոշեցինք հաճելին օգտակարի հետ համատեղել եւ բոլոր այն տեղերում, որտեղ պետք է կամուրջներ վերականգնենք,  լուրջ կամուրջներ նախագծենք, որոնք կլինեն ոչ միայն տրանսպորտային ենթակառուցվածք, այլեւ տեսարժան վայր, կներգրվեն միջավայրի կոլորիտի մեջ»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ ինչքան նոր է կամուրջը, այնքան գեղագիտական տեսքից զուրկ է. «Մենք ինչպես ճանապարհներին սեւ կետեր ենք ֆիքսում, փորձում առանձնացնել  եւ դուրս բերել դրանք, այստեղ էլ մենք գետերի հուների սեւ կետեր պետք է առանձնացնենք: Այնտեղ, որտեղ ճանապարհների ավերածություններ ունենք, գետերի հուները նույն տրամաբանության մեջ են: Այդ հարվածի անկյունները երբ ճիշտ ուղղորդված չեն, այդ տեղերում ունենում ենք խնդիրներ»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: