երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
 Հայերի քանակը ՌԴ-ում նվազել է գրեթե 20%-ով

Հայերի քանակը ՌԴ-ում նվազել է գրեթե 20%-ով

ՌԴ վիճակագրական «Ռոսստատ» ծառայությունը հրապարակել է 2021-ին անցկացված մարդահամարի արդյունքները, որը վերաբերում էր բնակչության ազգային կազմին։

Ի տարբերություն նախորդ հարցման, ավելի շատ մարդ չի ցանկացել նշել իր ազգային պատկանելությունը։ Փոխվել է նաև ժողովրդների հարաբերակցությունը՝ հայերի քանակը նվազել է 19․98%-ով։

Նախորդ նման մարդահամարը ՌԴ-ում անցկացվել է 2010-ին։

Ըստ մարդահամարի, ՌԴ-ում 946,000 հայ է բնակվում, մինչդեռ նախորդ մարդահամարով՝1․18 մլն հայ էր բնակվում։

Պակասել է նաև ռուսների քանակը՝ 5%-ով։

Սակայն հայերը դեռևս ՌԴ ամենամեծաքանակ ազգերի 10-յակում են՝ թաթարներ, չեչեններ, բաշկիրներ, չուվաշներ, ավարներ, հայեր, ուկրաինացիներ, դարգիններ և ղազախներ։

Ավելացել է այն ազգերի թվաքանակը, որոնց շրջանում բարձր է ծնելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսությամբ և որսորդությամբ զբաղվող բնիկ որոշ ժողովրդների քանակը:

  • Կիսվել: