շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ–ն կվաճառվի կիպրոսյան «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Հանձնաժողովի որոշման մեջ նշված է, որ «ՄՏՍ–Հայաստան» ՓԲԸ–ն նոյեմբերի 3–ին դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է «Արամայո Ինվեսթմենթս Լիմիթեդ» ընկերությունից ձեռք բերել բաժնետոմսերի 100 տոկոսը:

Հանձնաժողովի հրապարակման մեջ մասնավորապես նշված է․ «Նկատի ունենալով, որ «ՄՏՍ-Հայաստան»–ը և վերջինիս ներկայիս բաժնետիրական շղթայում ընդգրկված կազմակերպությունները պատկանում են ռուսական «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը, նշված գործարքի կնքման արդյունքում «ՄՏՍ–Հայաստան»–ը այլևս չի հանդիսանալու «ՄՏՍ խմբի» մասնակից»։

Գործարքը դեռևս չի կայացել․ ավելի հստակ պարզ կլինի նոյեմբերի 15-ի նիստում։

  • Կիսվել: