շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մտահոգություն կա ՌԴ-ում գտնվող մեր միգրանտների հետ կապված. քննարկում է նախատեսված. Արմեն Ղազարյան

Մտահոգություն կա ՌԴ-ում գտնվող մեր միգրանտների հետ կապված. քննարկում է նախատեսված. Արմեն Ղազարյան

Մենք ունենք ծառայություն, որ Ռուսաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիները մեզ դիմում են, եւ մենք այդ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով դիմումները հավաքագրում ենք եւ փոխանցում ՌԴ ՆԳՆ միգրացիայի գլխավոր վարչություն. որոշ դեպքերում վերանայվում են, որոշ դեպքերում՝ ոչ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ  Արմեն Ղազարյանը։

Հարցին, թե արդյոք ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից դժգոհություններ կան, արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում լարվածության ֆոնին նրանց նկատմամբ ճնշումներ չկան, մասնավորապես, գործատուների կողմից, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ես այդպիսի բողոքներ չունեմ, ոլորտում աշխատող ՀԿ-ները որոշակի մտահոգություններ ունեն: Առաջիկայում քննարկում ենք կազմակերպել Միգրացիոն քաղաքացիության ծառայությունում, եթե նորություններ լինեն, կասենք: Մարդիկ դիմել են քննարկում կազմակերպելու խնդրանքով, եւ մենք կազմակերպում ենք»:

Նա նաեւ ընդգծեց, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքների հետ կապված խնդրով իրենց ծառայությունը դիմումներ չի ստացել:

  • Կիսվել: