հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Քերոբյան

Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Մտադիր ենք ՌԴ-ի հետ մեր համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում. Քերոբյան

Տարեցտարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն ավելի է աճում, և դա առավելագույնը չէ. ՀՀ իշխանությունները մտադիր են համագործակցությունը զարգացնել տարբեր ոլորտներում։ Ծաղկաձորում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած նախաճաշի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը գնալով էլի ավելի է աճում։ 2023 թ. առաջին կիսամյակի տվյալներով` ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3.7 մլրդ դոլար, որից 2 մլրդ–ը ՀՀ–ից արտահանումն է, իսկ 1.7 մլրդ–ը` ՌԴ–ից ներմուծումը։ Այս ցուցանիշը 70 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի»,– ընդգծեց նախարարը։

Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին, որի առաջարկով էլ հենց անցկացվեց այս միջոցառումը։ Քերոբյանը վստահություն հայտնեց, որ հայ և ռուս գործարար համայնքի հետ հանդիպումը շատ արդյունավետ է լինելու, որի ժամանակ կկարողանան քննարկել և լուծել ոչ միայն պետական և մակրոտնտեսական խնդիրներ, այլև կոնկրետ հարցեր, որոնք մտահոգում են բիզնեսի ներկայացուցիչներին։

  • Կիսվել: