երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ

ՄՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ քննարկում է տեղի ունեցել էլեկտրաէներգետիկական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ:

Հաշվի առնելով ազատականացումից հետո նորաստեղծ էլեկտրաէներգետիկական մրցակցային շուկայի գործարկումը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկությունը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջին անգամ ոլորտում համալիր ուսումնասիրություն է իրականացրել:

Քննարկման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները:

էլեկտրաէներգետիկական ոլորտի ուսումնասիրության վերաբերյալ շնորհանդեսին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում՝ http://surl.li/rximi

  • Կիսվել: