ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Հունաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը  Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսի հրավերով երկօրյա աշխատանքային այցով այսօր մեկնել են Աթենք:

Այս մասին հայտնում են ՄՊՀ-ից՝ մանրամասնելով, որ այցի շրջանակում  նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր երկու երկրների մրցակցային մարմինների միջև մրցակցության քաղաքականության և օրենսդրության կիրարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նաև կքննարկվեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

 
 

 

  • Կիսվել: