երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՊՀ-ն թույլատրել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների համակենտրոնացումը. նոր ընկերությունը գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո

ՄՊՀ-ն թույլատրել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների համակենտրոնացումը. նոր ընկերությունը գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը:
 
Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։
 
   Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո։

 

  • Կիսվել: