կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք»-ին և «Ապարանի Պանրի Գործարան»-ին

ՄՊՀ-ն տուգանել է «Արզնի Կաթնամթերք»-ին և «Ապարանի Պանրի Գործարան»-ին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։

Ինչպես հայտնում են ՄՊՀ-ից տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։

  • Կիսվել: