երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՊՀ-ն OneCard-ի կողմից հասարակության մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

ՄՊՀ-ն OneCard-ի կողմից հասարակության մոլորեցնելու համար նշանակել է տուգանք և արգելանք դրել գույքի վրա

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: 

Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։

Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7 075 454  ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղումով

  • Կիսվել: