կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու առաքումների ժամկետների հետ կապված սպառողների մոլորությունը

ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու առաքումների ժամկետների հետ կապված սպառողների մոլորությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի  համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։

«ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։

Ըստ նոր կարգավորումների՝ հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ ժամանակահատվածների փաստացի ժամկետները հաշվի առնելով։

  • Կիսվել: