հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Մոսկվիչ» գործարանը պլանավորում Է 2025 թ.-ին հայրենական ավտոմեքենա թողարկել

«Մոսկվիչ» գործարանը պլանավորում Է 2025 թ.-ին հայրենական ավտոմեքենա թողարկել

«Մոսկվիչ» գործարանը հայրենական հարթակում հայրենական բաղադրամասերից կազմված ավտոմեքենա կարտադրի երեք տարուց, հայտնել Է տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինից հանձնարարություն ենք ստացել, որ «Մոսկվիչ» գործարանը մի քանի տարի անց ռուսաստանյան բաղադրամասերից կազմված և հայրենական հարթակում ավտոմեքենա թողարկի: Մենք այդ խնդրի վրա «ԿամԱԶ»-ի հետ ենք աշխատում, և ես վստահ եմ, որ նրանց հետ կկարողանանք դա հաջողությամբ իրագործել: Մենք նպատակ ենք դրել, որ 2025 թվականին մեքենան արդեն պատրաստ լինի», - Լիկսուտովի խոսքն է մեջբերում Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:

Նա նշել Է, որ գործարանում ընթանում Է սերիական հավաքում, հաջորդ տարվա վերջին պլանավորվում Է հասնել տեղայնացման այնպիսի ծավալի, որը համեմատելի կլինի «Ռենո» գործարանի հետ, նախքան այն կհեռանա Ռուսաստանից: «Թափքի դետալների մի մասը պատրաստելու ենք այստեղ, գնելու ենք ռուսաստանյան ռետին: Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», - ընդգծել Է փոխքաղաքապետը:

Ինչպես ճշտում Է Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը, գալիք տարի «Մոսկվիչը» կարտադրի մոտավորապես 50 հազար նոր ավտոմեքենա, որոնց մի մասը կօգտագործվի Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների ավտոմեքենաների համատեղ պարկի նորացման համար: Ավտոմեքենաների սերիական հավաքումը «Մոսկվիչ» գործարանում սկսվել Է նոյեմբերի 23-ին: Գործարանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին մոդելը «Մոսկվիչ-3» քրոսովերն Է: Առաջին ավտոմեքենաների վաճառքը կսկսվի դեկտեմբերին:

  • Կիսվել: