երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
«Մոդեռնա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

«Մոդեռնա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց  «ՄՈԴԵՌՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սինտիպոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 400 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 3 աշխատատեղ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 5-ի՝ 240 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ:

  • Կիսվել: