երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մինչև ապրիլի 1-ը Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա

Մինչև ապրիլի 1-ը Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա

Ռուսական գազի գինը Հայաստանի համար մինչև ապրիլի 1-ը չի թանկանա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում  հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել այն, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնը չի բարձրանա»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ PrimeNews-ը հղում անելով ռուսական էներգետիկ շրջանակներում իր բարձրաստիճան աղբյուրի վրա գրել եր,որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա։

Ըստ աղբյուրի, այս որոշման կայացման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներկայումս հանդիսանում է «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Աղբյուրի հավաստմամբ՝ Կարապետյանը բանակցությունների  ժամանակ օգտագործել է ռուսական քաղաքական և էնէրգետիկ շրջանակներում իր ունեցած կապերը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին օգնելու համար այս հարցում հասնել դրական արդյունքի։

Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին վերանայվեց դեռ սույն թվականի հունվարի 1-ից՝ 1000 խմ-ի դիմաց $150 դառնալով $165։ Սակայն բնակչության համար սակագինը չփոխվեց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: