կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միլանում ստեղծվեց «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն»

Միլանում ստեղծվեց «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն»

Հայ Գործարարների Ասոցիացիայի դեպի Իտալիա բիզնես այցի շրջանակներում փետրվարի 7-ին Միլանում ստեղծվեց «Իտալիայի և Հայաստանի միջև համագործակցության և զարգացման կենտրոն» (CENTER FOR COOPERATION AND DEVELOPMENT BETWEEN ITALY AND ARMENIA) ասոցիացիան:

Կառույցը հիմնադրվել է Իտալիայի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ նպատակ ունենալով հետագայում վերակազմավորվել որպես «Իտալա-Հայկական առևտրի պալատ» և դրա ներկայացուցչությունը գրանցել Հայաստանում։

Հիմնադիրներն են «General Invest»-ի դիտորդական խորհրդի անդամ՝ պարոն Ֆերդինանդո Պելացոն (Ferdinando Pelazzo, Իտալիա) և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ՝ պարոն Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև այլ ինստիտուցիոնալ միավորներ և մասնավոր անձինք

Առևտրային պալատի կարգավիճակ ստանալուց հետո ձեռնարկությունների պաշտոնական ռեգիստրը հասանելի կլինի կազմակերպության համար:

  • Կիսվել: