շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միկրովարկերի տոկոսները զրոյացրել ենք. Փաշինյան

Միկրովարկերի տոկոսները զրոյացրել ենք. Փաշինյան

Մենք գյուղատնտեսության ոլորտում շատ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես, կորոնավիրուսի շրջանում կարևոր որոշումներ ենք կայացրել և հիմա ըստ էության, կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները: Այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադռանալով հարցին, թե ի՞նչ անեն այն գյուղացիները, որոնք չունեն բավարար գումար իրենց աշխատանքները սկսելու համար:

Նրա խոսքով՝  նաև միկրովարկերի տոկոսներն են զրոյացրել։ Նա նաև նշեց, որ բանկերից մեկը շուրջ 2 մլրդ դրամի պաշարներ ունի, որ պետք է տրամադրի քաղաքացիներին։

«Ինձ այսօր լուսանկարներին ուղարկել՝ ահազանգելով, որ «Ակբա Ագրիկոլ բանկի» մասնաճյուղերում հերթ է, որոնք վարկեր են ստանում: Ահազանգում էին, որ կորոնավիրուսի պատճառով այդտեղ սոցիալական հեռավորությունը չեն պահում: Եւ այս բանկում, և այլ բանկերում մինչև մեկ մլն դրամանոց վարկեր են տրվում առանց տոկոսի: Կառավարությունը հետևում է, որ երբ այդ 2 մլրդ դրամի պաշարը սպառվի, մենք նոր միջոցներ կներգրավենք, որ այս տարի մեր բոլոր հայրենակիցները, որոնք ուզում են ստանալ վարկեր և ունեն համապատասխան վարկային պատմություն, նրանք դրանք ստանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ այլ ծրագրեր են իրականացնում, մասնավորապես, հակաճգնաժամային երկրորդ միջոցառման շրջանակներում ևս զրոյացրել են գյուղատնտեսական վարկերը։

«Խոսքը խելացի անասնաշենքերի, հակակարկտային ցանցերի, կաթիլային ոռոգման մասին է:  Մենք սուբսիդավորում ենք այդ ծրագրերը։ Մենք հընթացս կհետևենք, որ եթե տեսնենք հասանելիությունը բավարար չէ, ծրագրերում համապատասխան փոփոխություններ կանենք, որ վարկերն ավելի հասանելի լինեն»,- ասաց նա։

  • Կիսվել: