հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

Միջպետական ճանապարհի կառուցապատման աշխատանքներն ավարտված են

Արդեն շահագործման է հանձնվել Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի կառուցապատվող երկու հատվածները Չկալովկա գյուղի տարածքում։

Ինչպես տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, միջպետական նշանակության ճանապարհի  կառուցապատման անհրաժեշտությունն առաջացել էր Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով։ Շինարարական աշխատանքներն իրականացվել են այս տարվա մայիս-օգոստոս ամիսների ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Ճանապարհի առաջին հատվածը գաբիոնապատվել ու բարձրացվել է 140, երկրորդ հատվածը՝ 180 գծամետր երկարությամբ։ Առանձին հատվածներում ճանապարհը բարձրացվել է մինչեւ 3,5 մետր։ Իրականացվել են հողային պաստառի վերականգնման, ասֆալտբետոնե երկշերտ ծածկի ու մետաղական արգելապատնեշի տեղադրման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 193 միլիոն 100 հազար դրամ։ Միջպետական ճանապարհի երկու հատվածները Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով հայտնվել էին ջրածածկման ու քանդման վտանգի ներքո։ Կարճ ժամանակի ընթացքում իրականացվեց շատ կարեւոր ծրագիր, ու կառուցապատումից հետո ճանապարհը միանգամայն հուսալի ու անվտանգ վիճակում սպասարկում է տրանսպորտային երթեւեկությունը¦,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

  • Կիսվել: