հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Միայն նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Միայն այս տարվա նոյեմբերին 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։

«2023թ նոյեմբերին մեր երկիր այցելած 150 հազար զբոսաշրջիկների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ 2022 թ–ի նոյեմբերին ՀՀ է այցելել 145 հազար զբոսաշրջիկ, 2019 թ–ին` 140 հազար:
2023 թ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 2,2 մլն զբոսաշրջիկ. 2022 թ համեմատ այս թիվն աճել է 42 %–ով:

  • Կիսվել: